Շատերը գերադասում են լռել սեռական կյանքում առկա խնդիրների, իրենց հուզող հարցերի, անհանգստությունների մասին։ Սակայն հարկ է նշել, որ սեռական խնդիրների լուծումը բարձրացնում է կյանքի որակը, օգնում զույգերի ներդաշնակ և երջանիկ հարաբերությունների կազմավորմանը։
«Վիտա Լոնգա» բժշկական կենտրոնում կարող եք անցնել սեքսապաթոլոգի խորհրդատվություն։ Սեքսապաթոլոգը զբաղվում է սեռական, վերարտադրողական, հոգեկան առողջության պահպանմամբ և բարելավմամբ, կանանց և տղամարդկանց սեռական հիվանդությունների բուժմամբ։
Ախտանիշներ, որոնց դեպքում անհրաժեշտ է դիմել սեքսապաթոլոգին․
◆ լիբիդոյի բարձրացում կամ իջեցում
◆ էրեկտիլ ֆունկցիայի խանգարում
◆ օրգազմի զգացողության փոփոխություններ (իջեցում,
բարձրացում, խամրում, բացակայություն)
◆ ֆրիգիդություն (սեռական սառնություն)
◆ հոգեսեռական խախտումներ
◆ ֆիզիկական և հոգեբանական ցավի զգացողություն սեռական ակտի ժամանակ
◆ սեռավարքային տարբեր փոփոխություններ
Սեքսապաթոլոգին կարելի է դիմել նաև հետևյալ հարցերի դեպքում․
◆ սեռական կյանքի վերաբերյալ տեղեկատվության պակաս
◆ դեռահասների մոտ սեքսուալության ճիշտ ձևավորում
◆ զույգի աններդաշնակություն
◆ սեռական կյանքը հղիության ժամանակ