Գաղտնիության քաղաքականություն

Հարգելի օգտատեր,

Մենք բարձր ենք գնահատում «Վիտա Լոնգա» ԲԿ-ի (այսուհետ՝ «Կենտրոն») նկատմամբ Ձեր հետաքրքրությունը և ցանկանում ենք, որպեսզի vitalonga.am անվամբ դոմեյնում տեղակայված մեր կայք այցելելիս և Կենտրոնի կողմից մատուցվող առցանց բժշկական ծառայություններից օգտվելիս, Ձեր անձնական տվյալները լինեն պաշտպանված։ Կայքից օգտվելիս Դուք համաձայնում եք տեղեկությունների հավաքմանը և օգտագործմանը, ներքևում նկարագրված կերպով։

Սույն կայքի բովանդակությունը և գաղտնիության քաղաքականությունը կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ, մասնավորապես՝ ՀՀ Սահմանադրությամբ, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով և դրանցից բխող Կենտրոնի ներքին իրավական ակտերով:

Ի՞նչ է անձնական տվյալը։

 Ձեզ վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել Ձեր ինքնությունը (օրինակ՝ անուն, ազգանուն, նույնականացման քարտի համար, հեռախոսահամար, էլեկտրոնաային փոստի հասցե, տարիք և այլն):

Ձեր համաձայնությունը։

 Կայքում գրանցվելուց հետո կամ մեզ հետ կայքի միջոցով կապ հաստատելիս՝ Դուք կամ Ձեր ներկայացուցիչը տալիս եք Ձեր համաձայնությունը կայքի միջոցով կամ կապի այլ միջոցներով ստացված Ձեր անձնական տվյալների Կենտրոնի կողմից մշակմանը։ Այն կարող է դրսևովել տվյալները հավաքելու, ամրագրելու, մուտքագրելու, համակարգելու, կազմակերպելու, պահպանելու, օգտագործելու, վերափոխելու, վերականգնելու, փոխանցելու, ուղղելու, ուղեփակելու, ոչնչացնելու կամ այլ գործողություններ կատարելու եղանակներով:

Տալով համաձայնություն, Դուք տրամադրում եք՝ անուն, ազգանուն, հայրանուն, անձը հաստատող փաստաթղթի տվյալներ, ծննդյան օր, ամիս, տարի, էլեկտրոնային փոստի հասցե, հեռախոսահամար, ձայնի ձայնագրություն, բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ, ինչպես նաև ցանկացած այլ տվյալ, որը կարող է ստացվել սույն հարթակով նախատեսված ծառայություններից օգտվելու ընթացքում:

Մեր կայքի միջոցով վճարումներ կատարելիս բանկային քարտից տրամադրված անձնական տեղեկատվությունը մեր համակարգում չի կրկնօրինակվում և չի պահվում: Այն ուղիղ կապով տրամադրվում է բանկին։ Կենտրոնը որևէ պատասխանատվություն չի կրում Ձեր կողմից սխալ մուտքագրված տվյալների, առցանց վճարման խափանման կամ ցանկացած այլ խոտանի համար:

Ձեր մասին հավաքագրած տվյալները անհատականացնելու համար Կենտրոնը օգտվում է տեղեկանիշերից (cookie ֆայլերից)։ Դուք կարող եք օգտվել ձեր դիտարկիչի կարգավորումներից նոր տեղեկանիշերի օգտագործումը ընդունելու կամ մերժելու, ինչպես նաև առկա տեղեկանիշերը ջնջելու նպատակով:

Դուք իրավունք ունեք ծանոթանալու Ձեր անձնական տվյալներին, ինչպես նաև Կենտրոնից պահանջելու (նամակով՝ թղթային կամ էլեկտրոնային) ուղղել, ուղեփակել կամ ոչնչացնել Ձեր անձնական տվյալները, եթե դրանք ամբողջական կամ ճշգրիտ չեն, հնացած են կամ ձեռք են բերվել անօրինական ճանապարհով կամ անհրաժեշտ չեն մշակելու նպատակներին հասնելու համար, պայմանով, որ Դուք Կենտրոնի նկատմամաբ որևէ չկատարված պարտավորություն չունենանք:

Տվյալները պահպանվում են այն ժամկետով, որն օբյեկտիվորեն անհրաժեշտ է տվյալներ մշակելու նպատակներն իրականացնելու համար:

Ի՞նչ նպատակով են օգտագործվում անձնական տվյալները։

Կենտրոնը տվյալներն օգտագործում է Ձեր հարցումներին պատասխանելու, առցանց բժշկական խորհրդատվություն տրամադրելու, գովազդի, հատուկ առաջարկների վերաբերյալ Ձեզ նյութեր ուղարկելու ինչպես նաև գաղտնիության քաղաքականությունում տեղ գտած փոփոխությունների մասին Ձեզ տեղեկացնելու համար:

Ինչպե՞ս է Կենտրոնը պաշտպանում Ձեր անձնական տվյալները:

Տվյալները պահպանվում են Կենտրոնին պատկանող պաշտպանված ցանցում և հասանելի են միայն Կենտրոնի աշխատակիցներին, ովքեր նշված համակարգերի հասանելիության հատուկ իրավունքներ ունեն և պարտավոր են պահպանել դրանց գաղտնիությունը:

Անձնական տվյալների փոխանցումը երրորդ անձանց։

Կենտրոնը չի վաճառում կամ այլ կերպ չի փոխանցում Ձեր անձնական տվյալները երրորդ անձանց։ Այնուամենայնիվ, Կենտրոնը իրավասու է փոխանցել անձնական տվյալները պետական մարմիններին միայն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում:

Սույն գաղտնիության քաղաքականությունը կարող է ժամանակ առ ժամանակ վերանայվել, և ցանկացած կատարված փոփոխություն ուժի մեջ է մտնում Կայքում հրապարակման պահից։

Սույն գաղտնիության քաղաքականությունը կազմվել է «Վիտա Լոնգա» ՍՊԸ-ի կողմից

Գործ. հասցե՝  ք. Երևան, Լենինգրադյան փող. 4/9