Էխոսրտագրությունը սրտի ուլտրաձայնային հետազոտությունն է, որը թույլ է տալիս գնահատել
▸ սրտամկանը
▸ խոռոչների չափերը
▸ աորտայի չափը
▸ սրտում առկա գոյացությունները
▸ թրոմբները
▸ սրտապարկում արտահայտված հեղուկի քանակությունը
Այս մեթոդը հնարավորություն է տալիս իրական ժամանակում ուսումնասիրել սրտի աշխատանքը, գնահատել փականների արագությունները և փականային հետհոսքերը:
Պարտադիր է կատարել էխոսրտագրություն, եթե ունեք ՝
▸ ցավեր հետկրծոսկրային հատվածում և/կամ թիկունքում
▸ սրտի աշխատանքի ընդհատման զգացում
▸ բարձր զարկերակային ճնշում
▸ շնչահեղձություն, հևոց, ոտքերի այտուց
▸ ԷՍԳ-ում (էլեկտրասրտագրություն) առկա սպեցիֆիկ և ոչ սպեցիֆիկ փոփոխություններ