Հարված-ալիքային թերապիա

Հարված-ալիքային թերապիան ակուստիկ հարվածային ալիքների կիրառումն է օրգանիզմի կամ ախտահարված հատվածների վրա։ Ֆիզիոթերապիայի այս մեթոդը հիմնված է օրգանիզմի վերականգնողական ռեսուրսների ակտիվացման և վերականգնողական պրոցեսները խթանելու վրա։ 

«Վիտա Լոնգա» բժշկական կենտրոնում կիրառվող հարված-ալիքային թերապիան ունի «ինտելեկտուալ» ֆոկուսավորման համակարգ, որն՝ օգտագործելով ալիքի ներթափանցման տարբեր խորությունները, թույլ է տալիս թիրախավորված ազդել ախտահարված հատվածի վրա։
Հարված-ալիքային թերապիան՝ անցավ է և ոչ ինվազիվ։ Այն արդյունավետ է նաև էրեկտիլ դիսֆունկիցիայի բուժման ժամանակ։ Դրական արդյունքը նկատվում է միջամտության առաջին իսկ կուրսից հետո։

Հարված-ալիքային թերապիան ապահովում է՝

◆ ցավի զգացողության նվազում

◆ ազդեցության հատվածում արյան շրջանառության լավացում

◆ շարժունակության կարգավորում

◆ բորբոքային օջախների, կալցիֆիկատների,

ֆիբրոզ հյուսվածքների ներծծում, չափերի փոքրացում

◆ կապանների, հոդային կապսուլաների, ջլերի ամրապնդում, վնասվածքների կանխում

◆ արյան շրջանառության լավացման հաշվին տվյալ հատվածի սնուցման լավացում

Ցուցումներ՝

◆ էրեկտիլ դիսֆունկցիա

◆ ոտնաթաթի շպորա

◆ կոճ-հոդային տոպրակի բորբոքում (ախիլոդիա)

◆ ուսային հատվածի բորբոքումներ (ուս-թիակային պերիարթրիտ)

◆ վերին և ստորին վերջույթների հոդերի օստեոարթրոզ

◆ մկանային ցավեր (միոֆասցիալ սինդրոմ)

◆ ցավեր ջլերի միացման հատվածներում

◆ ողնաշարի օստեոխոնդրոզ, ճողվածք

◆ ռադիկուլիտ

◆ կոտրվածքներ, սպորտային վնասվածքներ

◆ դիաբետիկ ոտնաթաթ

◆ հարթաթաթություն

Հակացուցումներ՝

արյան մակարդման հետ կապված խնդիրներ

սուր թարախային բորբոքումներ

◆ կարդիոստիմուլյատորի առկայություն

◆ հղիություն

◆ չարորակ նորագոյացություններ

 

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՆԱՑՈՒՑԱԿ