Ծավալային ուրվագծային պլաստիկա

Միջամտությունը իրենից ներկայացնում է հիալուրոնային թթվի հիմքով ֆիլլերների ներարկումը դեպի մաշկ։  Մեթոդը թույլ է տալիս արագ և արդյունավետ պայքարել մաշկի տարիքային խնդիրների դեմ, մոդելավորել դեմքը՝  գեղեցկության և մոդայիկ թրենդներին համապատասխան։ Այն օգտագործվում է հետևյալ կոսմետոլոգիական միջամտությունների ժամանակ՝

Կնճիռների շտկում

Դեմքի ուրվագծի և ծավալի փոփոխում, վերականգնում

Շրթունքների ծավալի և ուրվագծի փոփոխում

Մաշկի անհարթությունների շտկում (հետ-ակնե և այլն)

Մաշկի երիտասարդացում:

Խորհուրդ է տրվում միջամտությունը կատարել փորձառու մասնագետի կողմից, կլինիկորեն ապացուցված, անվտանգ, բարձր մաքրության հիալուրոնային թթվի հիմքով նյութերով։ Հիալուրոնաթթուն խթանում է մաշկի բջիջների վերականգնման բնական մեխանիզմները, ակտիվացնում է կոլլագենի և էլաստինի ինքնուրույն վերարտադրումը։ Հիալուրոնաթթուն խոնավացնում է մաշկը՝ նպաստելով նրա կառուցվածքում ջրի մոլեկուլների պահպանմանը: Այսպիսի նյութերը համարվում են մեր մաշկի համար բնական բաղադրիչներ, այդ իսկ պատճառով հեշտությամբ ընդունվում են մաշկի կողմից, չառաջացնելով ալերգիկ ռեակցիաներ։ Ժամանակի ընթացքում հիալուրոնաթթվի հիմքով ֆիլլերները բիոդեգրադացվում են և դուրս են գալիս օրգանիզմից բնական ճանապարհով։

Ներարկման արդյունքը նկատվում է անմիջապես, վերականգնողական պրոցես չի պահանջվում, պացիենտը կարող  է անմիջապես վերադառնալ առօրյա կյանքին։

Հակացուցումներ`

անհատական անտանելիություն նյութի բաղադրիչների նկատմամբ,

արյան համակարգի հիվանդություններ, արյունահոսություն,

արյան մակարդելիությունը պակասեցնող դեղամիջոցների ընդունում,

բորբոքային պրոցեսի առակայություն ներարկման հատվածում

(ակնե, դերմատիտ, պսորիազ, հերպես և այլն),

սոմատիկ հիվանդություններ սրացման շրջանում,

հղիություն և կրծքով կերակրում,

չարորակ նորագոյացություններ:

«Վիտա Լոնգա» բժշկական կենտրոնը առաջարկում է բժիշկ-կոսմետոլոգի անվճար խորհրդատվություն։ Միջամտությունից առաջ պացիենտին տրվում է տեղեկացված համաձայնագիր, որտեղ նկարագրված են տեղեկություններ միջամտության, ներարկվող նյութի մասին։

 

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՆԱՑՈՒՑԱԿ

Ծավալային ուրվագծային պլաստիկա