Հարգելի օգտատեր,
Մենք բարձր ենք գնահատում «Վիտա Լոնգա» ԲԿ-ի (այսուհետ՝ «Կենտրոն» կամ «Մենք») նկատմամբ Ձեր հետաքրքրությունը և ցանկանում ենք, որ Կենտրոնի կողմից մատուցվող առցանց բժշկական ծառայություններից օգտվելիս և դրանց համար վճարելիս, Ձեր իրավունքները լինեն պաշտպանված։ Կայքից օգտվելիս Դուք համաձայնում եք Կենտրոնի կողմից մշակված գումարի վերադարձի քաղաքականությանը, ներքևում նկարագրված կերպով։
Սույն կայքի բովանդակությունը և վերադարձման քաղաքականությունը կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ, մասնավորապես՝ ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ
Քաղաքացիական օրենսգրքով, «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով և դրանցից բխող Կենտրոնի ներքին իրավական ակտերով:
Հիմնական սկզբունքներ
Մեր կայքում գրանցվելուց հետո Դուք հնարավորություն եք ստանում առցանց բժշկական խորհրդատվություն ստանալ։ Ընտրելով մասնագետին և խորհրդատվության ժամը Դուք Կայքում կատարում եք առցանց վճարում, այնուհետև Մեր կողմից ստանում եք համապատասխան հաստատում։
Խնդրում ենք ուշադիր լինել և հաստատված ձևով և ժամին պատասխանել Մեր բժիշկների զանգին, որպեսզի խուսափենք վերջիններիս և Ձեր ժամանակի կորստից։
Բոլոր այն դեպքերում, երբ առցանց խորհրդատվությունը չի տրամադրվել Մեր մեղքով կամ Մեզնից կախված որևէ հանգամանքի բերումով, Մենք կատարում ենք գումարի ամբողջական վերադարձ։ Եթե խորհրդատվությունը չի տրամադրվել Ձեր մեղքով կամ Ձեզնից կախված որևէ հանգամանքի բերումով, գումարը չի վերադարձվում։ Նկարագրված կանոնը չի վերաբերում Ձեզ հետ Մեր համատեղ նախնական համաձայնությամբ խորհրդատվությունից հրաժարման կամ ժամի փոփոխության դեպքերին։
Առցանց վճարված գումարի վերադարձի համար գրե՛ք Մեզ info@vitalonga.am էլ․ հասցեին: Պատասխանը 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում կստանաք Ձեր էլ․ հասցեին:
Առցանց վճարման հետ կապված որևէ խնդիր առաջանալու դեպքում կարող եք նամակ ուղարկել info@vitalonga.am հասցեին:
Հաճախ տրվող հարցեր։
Ի՞նչ անել եթե պայմանավորված օրը և ժամին Մեր բժիշկը անհասանելի է
Եթե պայմանավորված օրը և ժամին Մեր բժիշկը Ձեզ հետ կապի դուրս չի եկել կամ այլ կերպ Ձեզ չի տեղեկացրել նշանակված օրվա կամ ժամի փոփոխության մասին, խնդրում ենք սպասել մինչև 5 րոպե, այնուհետև անհապաղ Մեզ հետ կապ հաստատել 8155 հեռախոսահամարով։ Մենք կփորձենք պարզել պատճառները, Ձեզ հետ համաձայնեցնելով կնշանակենք այլ ժամ կամ կվերադարձնենք Ձեր վճարած ամբողջ գումարը։
- Ի՞նչ է անելու Կենտրոնը եթե պայմանավորված օրը և ժամին Դուք անհասանելի եք
Եթե Դուք Մեր մասնագետի հետ նախապես որոշված ժամին նրա հետ կապ չեք հաստատում, Մենք սպասելու ենք մինչև 10 րոպե և Մեզ մոտ եղած բոլոր կոնտակտներն օգտագործելու ենք Ձեզ հետ կապ հաստատելու համար, սակայն, եթե այնուամենայնիվ չստացվի, վճարված գումարը վերադարձի ենթակա չէ։
- Ի՞նչ անել, եթե Դուք կարծում եք, որ Ձեզ մատուցվել է ոչ պատշաճ որակի ծառայություն
Դուք կարող եք դիմել Կենտրոնին, եթե կարծում եք, որ Ձեզ մատուցվել է ոչ պատշաճ որակի ծառայություն։ Նման պահանջով կարող եք դիմել խորհրդատվությունը ստանալուց հետո մինչև 5 (հինգ) օրվա ընթացքում։ Մենք կուսումնասիրենք Ձեր հայտը և 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում կպատասխանենք Ձեզ էլ․ նամակով:
Սույն վերադարձման քաղաքականությունը կազմվել է «Վիտա Լոնգա» ՍՊԸ-ի կողմից (Գործ. հասցե՝ ք. Երևան, Լենինգրադյան 4 շ., 9 բն․):