«Վիտա Լոնգա» բժշկական կենտրոնում դուք կարող եք օգտվել էնդոկրինոլոգի ծառայություններից։ Էնդոկրին համակարգը, նյարդային համակարգի հետ համատեղ, կոորդինացնում է մեր օրգանիզմում կատարվող բոլոր պրոցեսները։ Այդ պատճառով խիստ կարևոր է չանտեսե՛լ էնդոկրին հիվանդությունների ախտանիշները։
Ախտանիշներ, որոնց դեպքում անհրաժեշտ է դիմել էնդոկրինոլոգին`
♦ անհագ ծարավի, բերանում չորության զգացողություն
♦ քաշի տատանում
♦ հաճախամիզություն
♦ պարանոցի շրջանում դիսկոմֆորտ, շնչառության և կլման դժվարացում
♦ այտուցներ, աչքերի լորձաթաղանթի չորություն, արցունքահոսություն
♦ տեսողության սրության կտրուկ իջեցում
♦ աշխատունակության անկում, հոգնածություն, քնկոտություն,
հիշողության վատացում, հաճախակի
♦ գլխացավեր
♦ ձեռքերի և մարմնի դող՝ առանց պատճառի, մկանացավ, հոդացավ, ցավ ողնաշարում
♦ դաշտանային ցիկլի խանգարում, ամենորեա, անպտղություն, վիժում
♦ առիթմիա, անհանգստության, վախի զգացողություն առանց պատճառի
♦ մաշկի քոր՝ առանց ցանի
♦ ախորժակի անկում, փորկապություն
♦ գերքրտնարտադրություն
♦ մազաթափություն, մազակալում
Էնդոկրին հիվանդություներն են՝
♦ Շաքարային դիաբետ և նրա բարդություններ
♦ Ճարպակալում և լիպիդային փոխանակության խանգարում
♦ Օստեոպորոզ, միներալների փոխանակության խանգարումներ
♦ Մետաբոլիկ սինդրոմ, ինսուլինառեզիստենտականություն
♦ Վահանագեղձի հիվանդություններ
♦ Մակերիկամների հիվանդություններ
♦ Հիպոթալամո-հիպոֆիզար համակարգի հիվանդություններ
♦ Սեռական հասունացման խանգարումներ
♦ Գլխուղեղի էնդոկրին ուռուցքներ՝ադենոմա
♦ Ամենորեա
♦ Կանանց հորմոնալ համակարգի հիվանդություններ
♦ Անպտղության էնդոկրին գործոններ
♦ Հիրսուտիզմ
♦ Գինեկոմաստիա
♦ Հիպերպարաթիրեոզ
Բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն էնդոկրին հիվանդությունների ժառանգական նախատրամադրվածություն գտնվում են ռիսկի խմբում։
Էնդոկրինոլոգի խորհրդատվությունը պարտադիր է նաև, եթե պլանավորում եք հղիություն։
Մեզ մոտ գործում է նաև Ակկու-Չեկ, Ֆրի Սթայլ ֆիրմաների գլյուկոմետրերի, թեստ-երիզների և ասեղների վաճառք։