Մեթոդի էությունը կայանում է տարբեր կոկտեյլների՝ միկրոէլեմենտների, վիտամինների, հիալուրոնաթթվի, ամինաթթուների և այլ ակտիվ նյութերի, միկրոներարկումը դեպի մաշկ։
Դեմքի և մարմնի մեզոթերապիան արդյունավետ շտկում է մաշկի էսթետիկ խնդիրները`
◆ կնճիռներ,
◆ մաշկի չորություն,
◆ ջրազրկում,
◆ ակնե, հետ-ակնե,
◆ մաշկի գունափոխում և այլն:
Միջամտությունն ունի տևական ազդեցություն և կարելի է կատարել ցանկացած տարիքում:
Մեզոթերապիայի մեկ կուրսը իր մեջ ներառում է 6-8 միջամտություն, արժեքը կախված է միջամտությունների քանակից և կոկտեյլների ընտրությունից։ Կախված առկա խնդրից կոկտեյլների (նյութերի) ընտրությունը խիստ անհատական է։
Մեզոթերապիայի տարատեսակներից է բիովերականգնումը։
Ցուցումներ՝
◆ մաշկի առաձգականության կորուստ,
◆ մանր կնճիռներ,
◆ գունափոխում,
◆ շրջանակներ ու «պարկեր» աչքերի տակ,
◆ յուղոտ կամ չոր մաշկ,
◆ լայնացած ծակոտիներ,
◆ կուպերոզ, մազանոթային ցանց,
◆ հետ-ակնե, ատրոֆիկ, կելոիդ սպիներ,
◆ տեղային ճարպային կուտակումներ,
◆ դեմքի ձևի փոփոխություն՝ կապված հյուսվածքների պտոզի կամ ճարպային կուտակումների հետ,
◆ մազաթափություն,
◆ ցելյուլիտ
Հակացուցումներ`
◆ անհատական անտանելիություն նյութի բաղադրիչների նկատմամբ,
◆ արյան համակարգի հիվանդություններ, արյունահոսություն,
արյան մակարդելիությունը պակասեցնող դեղամիջոցների ընդունում,
◆ բորբոքային պրոցեսի առակայություն ներարկման հատվածում
(ակնե, դերմատիտ, պսորիազ, հերպես և այլն),
◆ սոմատիկ հիվանդություններ սրացման շրջանում,
◆ հղիություն և կրծքով կերակրում,
◆ չարորակ նորագոյացություններ:
«Վիտա Լոնգա» բժշկական կենտրոնը առաջարկում է բժիշկ-կոսմետոլոգի անվճար խորհրդատվություն։ Միջամտությունից առաջ պացիենտին տրվում է տեղեկացված համաձայնագիր, որտեղ նկարագրված են տեղեկություններ միջամտության, ներարկվող նյութի մասին։