Վերականգնողական թերապիան իրենից ներկայացնում է միջոցառումների կոմպլեքս, որն ուղղված է պացիենտի ֆունկցիոնալ և շարժողական ունակությունների վերականգնմանը։
Այն բարելավում է կյանքի որակը և օգնում է պացիենտի ֆիզիկական ինտեգրմանը սոցիում։
«Վիտա Լոնգա» բժշկական կենտրոնն առաջարկում է վերկանգնողական թերապևտիկ ծառայություններ․
♦ Կինեզիոթերապիա
♦ Հետվիրահատական վերականգնողական թերապիա
♦ Հետտրավմատիկ վերականգնողական թերապիա
♦ Կեցվածքի շտկում (սկոլիոզ, կիֆոզ, հիպերլորդոզ)
♦ Միոֆասցիալ սինդրոմ
♦ Կինեզիոթեյփավորում
♦ Բուժական մերսումներ
♦ Մերսումներ
Մենք զբաղվում ենք նաև այն պացիենտների վերականգնմամբ, որոնք ունեն խնդիրներ կապված ֆիզիկական դիսֆունկցիայի հետ՝
♦ կեցվածքի շեղումներ (կիֆոզ, լորդոզ, սկոլիոզ, մկանային դիսբալանս)
♦ դեգեներատիվ դիստրոֆիկ փոփոխություններ (օստիոխոնդրոզ, միջողային ճողվածքներ, ստենոզ, սպոնդիլոզ, սպոնդիլոարթրիտ, արթրիտ, արթրոզ, կոկքսարթրոզ)
♦ հետտրավմատիկ շրջան (ստորին և վերին վերջույթների դիսֆունկցիա, ուսահոդի և ծնկան հոդի վնասվածքներ, կապանային պատռվածքներ, այտուցներ, օրթեզներ, պրոտեզներ և էնդոպրոտեզներ)
♦ հետվիրահատական շրջան (սայլակներից, քայլակներից և ձեռնափայտերից ֆունկցիոնալ օգտվելու հմտություններ)
♦ նյարդային դիսֆունկցիա (նեյրոպաթիա, նևրիտ, ատրոֆիաներ, կաթված)
♦ դեգեներատիվ դիստրոֆիկ փոփոխություններ (օստիոխոնդրոզ, միջողային ճողվածքներ, ստենոզ, լիստեզ, սպոնդիլոզ, սպոնդիլոարթրիտ, արթրիտ, արթրոզ, կոկքսարթրոզ)։
Կինեզիոթերապիան վերականգնողական բժշկության մի մասն է, որը ներառում է ակտիվ և պասիվ բուժական վարժություններ, որոնք նախատեսված են հենաշարժիչ համակարգի տարբեր խնդիրների արդյունավետ լուծման համար։
Այն ենթադրում է ադապտացված աստիճանաբար աճող ուժային ազդեցություններ, ձգումներ, աերոբիկ վարժություններ՝ համակցված շնչառական վարժությունների հետ։
Կինեզիոթերապիան ունի ցավազրկող, հակաայտուցային, հակասթրեսային ազդեցություն։ Լավացնում է արյան շրջանառությունը, ամրապնդում է մկանային և սիրտ-անոթային համակարգը, բարձրացնում իմունիտետը, բարելավում ֆիզիկական ընդունակությունները, ապահովում է մկանների էլաստիկությունը և կարգավորում է բիոմեխանիկան։
Արդյունավետ է անցնել պրոֆիլակտիկ կինեզիոթերապևտիկ կուրս մասնագետի հսկողությամբ։
Կեցվածքի շեղումներ
Նորմալ կեցվածքը բնորոշվում է գլխի և ողնաշարի ուղիղ դիրքով, հետույքային ծալքերի սիմետրիկությամբ, փուշելունների ուղղաձիգ դիրքով, զստոսկրերի կատարների հորիզոնական մակարդակով, սագիտալ հարթության մեջ ողնաշարի ֆիզիոլոգիական նորմալ ծռվածքներով, ստորին վերջույթների միանման երկարությամբ և ոտնաթաթերի ճիշտ դիրքով։ Հետևաբար կեցվածքի շեղումները դրանք ողնաշարի բնականոն կոնֆիգուրացիայի փոփոխություններն են, որոնք առաջանում են ողնաշարի նորմալ ֆիզիոլոգիական ծռումների խորացման, մեծացման կամ հարթեցման հետևանքով։ Ձեռքբերովի կեցվածքի շեղումները հիմնականում առաջանում են ինտենսիվ աճի շրջանում և շարժողական ակտիվության փոփոխման հետևանքով, ովքեր չեն հետևում իրենց ճիշտ նստած դիրքին։
Ոչ ճիշտ նստած դիրքում առաջացող հաճախակի խնդիրներ․
♦ Պարանոցի շրջանում լորդոզի հարթեցում ( ճառագայթող ցավեր դեպի գլուխ), պարանոցի առաջային մկանախմբերի կարճեցման (ցավի ճառագայթում դեպի վերին վերջույթ, լարվածություն, դեգեներատիվ դեֆորմացիանների խորացման)
♦ Կրծքային շրջանում ֆիզիոլոգիական կիֆոզի խորացում (լոկալ հատվածի ցավերի, ողնաշարի առաջային կպանի էլաստիկության անկում, կրծքամկանների կարճացում, թիակների ստաբիլության կորուստ)
♦ Գոտկային լորդոզի հարթեցում (ողնաշարի դիսկերի ասիմետրիկ ծանրաբեռնվածություն՝ ճողվածքի առաջացում, կետային և շրջանաձև ցավեր ողնաշարի գոտկային հատվածի հարակից շրջանում, ցավեր ճառագայթող դեպի ստորին վերջույթ)։
Ախտաբանական կեցվածք առաջացնող խախտումները որոշակիորեն ազդում են նաև կրծքավանդակի և որովայնի խոռոչի օրգանների դիրքի, երբեմն էլ ֆունկցիայի վրա։
Թերապիայի հիմքում ընկած է ճիշտ կեցվածքի զգացողության մշակումը՝
♦ մկանային հիշողության վերականգնում
♦ լարված մկանների թուլացում, այնուհետև մկանների տոնուսի բարձացում ողնաշարը ճիշտ դիրքում ֆիքսելու համար
♦ թիակների ստաբիլիզացիայի վերականգնում
♦ մարմնի հարկադրական դիրքի բերող պատճառների վերացում
♦ ողնաշարի շարժողականության վերականգնում։
Սկոլիոզը (ողնաշարի պտույտ իր առանցքի շուրջ) առաջացնում է ուսերի, թիակների անհամաչափություն, կրծքավանդակի դեֆորմացիա, կոնքի թեքվածություն, ծնկների անհամաչափություն, սրունք-թաթային հոդում ձևախախտումներ։
Բարձիթող դեպքերում հնարավոր են նաև ներքին օրգանների, ստամոքսաղիքային տրակտի գործունեության, շնչառության, նյութափոխանակության խանգարումների և այլ հիվանդությունների առաջացում։
Յուրաքանչյուր այցելուի համար մշակվում է անհատական ծրագիր՝ հաշվի առնելով տարիքը, ուղեկցող հիվանդությունները, օրգանիզմի ֆիզիոլոգիական առանձնահատկությունները։





