Միջամտությունը իրենից ներկայացնում է «Ա տիպի բոտուլինումտոքսին» պարունակող նյութի ներարկումը դեպի մաշկ։ Այն թույլ է տալիս շտկել միմիկական կնճիռները՝ պահպանելով դեմքի բնական շարժը և կանխել նրանց հետագա առաջացումը։
Ցուցումներ՝
◆ Կնճիռների շտկում /ճակատ, աչքերի շուրջ, մարիոնետի գիծ, ծնոտ,
միջհոնքային տարածք, պարանոցի շրջան/
◆ «Լնդային» ժպիտ
◆ Դեմքի ասիմետրիա /իջած հոնքեր և այլն/
◆ Հիպերհիդրոզի /գերքրտնարտադրություն/ բուժում։
Խորհուրդ չի տրվում՝
◆ Միջամտությունից հետո 4 ժամվա ընթացքում պառկել
◆ 7-10 օրվա ընթացքում այցելել սաունա, մարզվել, ընդունել տաք ցնցուղ։
Հակացուցումներ՝
◆ անհատական անտանելիություն նյութի բաղադրիչների նկատմամբ,
◆ արյան համակարգի հիվանդություններ, արյունահոսություն,
արյան մակարդելիությունը պակասեցնող դեղամիջոցների ընդունում,
◆ բորբոքային պրոցեսի առակայություն ներարկման հատվածում
(ակնե, դերմատիտ, պսորիազ, հերպես և այլն),
◆ մկանային թուլություն,
◆ սոմատիկ հիվանդություններ սրացման շրջանում,
◆ հղիություն և կրծքով կերակրում,
◆ չարորակ նորագոյացություններ։
Արդյունքը նկատվում է 2 շաբաթվա ընթացքում, պահպանվում է 3-6 ամիս, վերականգնողական պրոցես չի պահանջվում, պացիենտը կարող է անմիջապես վերադառնալ առօրյա կյանքին։
«Վիտա Լոնգա» բժշկական կենտրոնը առաջարկում է բժիշկ-կոսմետոլոգի անվճար խորհրդատվություն։ Միջամտությունից առաջ պացիենտին տրվում է տեղեկացված համաձայնագիր, որտեղ նկարագրված են տեղեկություններ միջամտության, ներարկվող նյութի մասին։