Անցանկալի մազերից մեկընդմիշտ ազատվելու հիանալի նորույթ՝ կանանց և տղամարդկանց համար
LightSheer Duet լազերային մազահեռացում
Համաշխարհային առաջատար Lumenis ընկերության կողմից արտադրված վերջին սերնդի Lumenis LightSheer Duet դիոդային լազերը հանդիսանում է «ոսկե ստանդարտ» լազերային մազահեռացման մեջ։ Այն նախատեսված է դեմքի և մարմնի ցանկացած հատվածի անցանկալի մազերի անցավ հեռացման համար։
Սարքն ունի 2 գլխիկներ, ինչը հնարավորություն է տալիս լազերային մազահեռացումը կատարել և՛ մեծ, և՛ փոքր հատվածներում։
Դիոդային լազերը ապահովում է լազերային ճառագայթի մաքսիմալ մոտեցում ֆոլիկուլին, հետևաբար ենթադրում է ցածր խտության էներգիայի կիրառում, ինչն էլ բացառում է էպիդերմիսի վնասումը։
Ի՞նչ ակնկալել լազերային մազահեռացման միջամտությունից
Lumenis LightSheer DUET դիոդային լազերով մազահեռացում կատարելով դուք ոչ միայն կազատվեք անցանկալի մազերից, այլ նաև կունենաք հարթ, գեղեցիկ և առողջ մաշկ։ Քանի որ այս սարքը մաշկի վրա թողնում է նաև հակաբորբոքային, հակաբակտերիալ և երիտասարդացնող ազդեցություն։
Լազերային մազահեռացումն անցանկալի մազերից ընդմիշտ ազատվելու միակ արդյունավետ մեթոդն է։
Արագ է, անցավ և անվտանգ՝
▸ Երկու ստացիոնար գլխիկները հեշտացնում են մազահեռացման պրոցեսը
▸ 805 նմ ալիքի երկարությունը՝ դիոդային լազերի ոսկե ստանդարտը, ապահովում է առավելագույն անվտանգությունը
▸ High Speed (HS գլխիկի առկայությունը) տեխնոլոգիան թույլ է տալիս կրճատել մազահեռացման տևողությունը
▸ Վակումային մոդուլի շնորհիվ հավելյալ ցավազրկման և սառեցման անհրաժեշտություն չկա
▸ Մազահեռացում կարելի է կատարել անկախ սեզոնից
▸ Կարելի է կատարել ցանկացած տիպի մաշկի վրա
▸ Ամբողջական կուրսը ներառում է 6-8 այցելություն
Հակացուցումներ՝
▸ Օնկոլոգիական հիվանդություններ
▸ Շաքարային դիաբետ (ինսուլինի ընդունում)
▸ Իմունային համակարգի հիվանդություններ
▸ Ինֆեկցիոն բնույթի հիվանդություններ
▸ Մաշկային հիվանդություններ
▸ Հղիություն և կրծքով կերակրման շրջան
▸ Թարմ արևայրուք (մինչև 2 շաբաթ)
▸ Վարիկոզ լայնացում
▸ Մազահեռացման հատվածում մաշկի ամբողջականության խախտում