Բարձր հաճախականության հոսանքներով թերապիա

Բարձր հաճախականության հոսանքերի կիրառումը  ֆիզիոթերապիայի մեթոդներից է, որի հիմքում ընկած է բարձր հաճախականության հոսանքների տատանումների բուժական ազդեցությունն օրգանիզմի վրա:

«Վիտա Լոնգա» բժշկական կենտրոնում բարձր հաճախականության հոսանքների թերապիայի (դիաթերմիա) ժամանակ օգտագործվում է բարձր հաճախականության էներգիա (մինչև 400 Վտ հզորություն) և ունի  մեծ խորության ներթափանցում։ Տեղային տաքացնող և հակաբորբոքային էֆեկտը թողնում է անոթալայնիչ և ցավազրկող ազդեցություն: Բջջի կենսական պրոցեսների ստիմուլյացիան ապահովում է վերքերի արագ ապաքինում, վնասված հյուսվածքների վերականգնում, թարախային պրոցեսների ներծծում։

Ցուցումներ՝   

◆ Գրիպի բարդություններ

◆ Քիթ-կոկորդ-ականջ համակարգի հիվանդություններ (կատառալ և թարախային)

Շնչառական համակարգի հիվանդություններ՝ բրոնխիտ, թոքաբորբ

Ստամոքս-աղիքային համակարգի հիվանդություններ

 Միզասեռական համակարգի հիվանդություններ (գինեկոլոգիական, ուրոլոգիական)

 Նյարդաբորբեր, նյարդային համակարգի հիվանդություններ

 Հոդա-ջլա-մկանային համակարգի ախտահարումներ

 Աբսցես, ֆուրունկուլ, էկզեմա

Հակացուցումներ՝ 

◆ Հղիություն

◆ Արյան հիվանդություններ (հիմնականում մակարդման)

◆ Սրտի իշեմիկ հիվանդություններ

◆ Չարորակ նորագոյացություններ

◆ Սուր բորբոքային հիվանդություններ (ուղեկցվող ջերմությամբ և դողով)

◆ Թրոմբոզներ

◆ Կարդիոստիմուլյատորների, մետաղական կոնստրուկցիաների, պրոթեզների առկայություն

Բարձր հաճախականության ալիքների կիրառումն  ապահովում է՝

◆ տեղային տաքացնող և հակաբորբոքային էֆեկտ

◆ վերքերի արագ ապաքինում, վնասված հյուսվածքների վերականգնում

◆ ֆուրունկուլների և թարախային օջախների ներծծում

Ունի՝

◆ Հակաբորբոքային, հակաայտուցային և ցավազրկող ազդեցություն

 

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՆԱՑՈՒՑԱԿ

Новая эпоха в диатермии, БТЛ 6000

Новая эпоха в диатермии, БТЛ 6000

Новая эпоха в диатермии, БТЛ 6000

Новая эпоха в диатермии