Էլեկտրաթերապիա

Էլեկտրոթերապիան հանդիսանում է ֆիզիոթերապիայի ուղղություններից մեկը։

Էլեկտրոթերապիայի հիմքում ընկած է տարբեր հաճախականության մշտական և իմպուլսային ալիքների ազդեցությունը կենսաբանական հյուսվածքների վրա։ Օգտագործվող ալիքները հանդիսանում են որպես գրգռիչ մկանային և նյարդային համակարգի համար, ինչի արդյունքում էլ առաջանում են որոշակի բիոլոգիական պրոցեսների փոփոխություններ՝  օր․ ուժեղանում է արյան շրջանառությունը, լավանում է ավշային փոխանակությունը, արագանում են հյուսվածքների  վերականգնման պրոցեսները, ակտիվանում են ֆերմենտային համակարգերը։

«Վիտա Լոնգա» բժշկական կենտրոնում կատարվող էլեկտրոթերապիան հնարավորություն է տալիս օգտագործել հոսանքի ալիքների տարբեր հաճախականություններ և պարամետրեր, ինչպես նաև կատարել միջամտություն վակումային էլեկտրոդներով և միաժամանակ կատարել վակումային մերսում։

Էլեկտրաթերապիան նպաստում է ինքնազգացողության և աշխատունակության բարձրացմանը: Ծայրամասային արյան շրջանառության կարգավորումը բերում է հակաբորբոքային էֆեկտի զարգացման: Կենտրոնական նյարդային համակարգի կանոնավորումը բերում է այլ օրգան համակարգերի կառավարման: Էլետրոթերապիան հանում է նյարդային համակարգի լարվածությունը, դիտվում է քնի կանոնավորում, վախի զգացողության նվազում, կայունանում է սրտի ռիթմը և զարկերակային ճնշումը։

 Ցուցումներ՝

Քրոնիկ և սուր ցավ

◆ Շնչառական համակարգի խնդիրներ

◆ Մարսողական համակարգի խնդիրներ

◆ Միզային համակարգի խնդիրներ

◆ Հենաշարժիչ համակարգի խնդիրներ

◆ Արթրիտներ, արթրոզներ, դեֆարթրոզներ, սինովիտներ, բուրսիտներ, տենդինիտներ, խոնդրոմալիացիաներ

◆ Քիթ-կոկորդ-ականջի խնդիրներ

◆ Ատամնաբուժական խնդիրներ

◆ Մաշկային խնդիրներ

◆ Նյարդային համակարգի խնդիրներ

Առավելություններ՝

Միջամտության հարմարավետություն

◆ Վերականգնողական կարճ ժամանակահատված

◆ Բարդությունների բացակայություն

Մկանային աշխատանքի վերականգնում

◆ Վեգետատիվ նյարդային համակարգի կանոնավորում

Ունի՝

Հակաբորբոքային և ցավազրկող ազդեցություն

 

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՆԱՑՈՒՑԱԿ

Էլեկտրաթերապիա

Էլեկտրաթերապիա