Բարի գալուստ «Վիտա Լոնգա» բժշկական կենտրոն։
«Վիտա Լոնգա» լատիներենից թարգմանաբար նշանակում է «երկար կյանք»։ Հենց այս նշանաբանով էլ առաջնորդվում ենք մենք, ուղղորդելով մեր ներուժը մարդու կյանքի որակի բարելավմանը:
Մենք առաջարկում ենք բազմապրոֆիլ, նեղ մասնագիտական բարձրակարգ բժշկական ծառայություններ՝
◆ Ընդհանուր թերապիա
◆ Ֆիզիոթերապիա
◆ էնդոկրինոլոգիա
◆ Սեքսապաթոլոգիա
◆ Գինեկոլոգիա
◆ Սրտաբանական
◆ Նյարդանական
◆ Ուլտրաձայնային հետազոտություն
◆ Վերականգնողական թերապիա
◆ Էսթետիկ բժշկություն
Մենք նորարարական ընկերություն ենք, ով մշտապես հետևում է բժշկական ոլորտի առողջապահական համաշխարհային տրենդներին, ներդնում առաջադեմ, անվտանգ, արդյունավետ և վստահելի բժշկական մեթոդներ և սարքավորումներ։
Մեր տեսլականն է`
ձգտում ենք լինել առողջապահության ոլորտում առաջատար ընկերություն, որն իր գործունեությամբ կնպաստի մարդու, ինչպես նաև հանրային առողջության բարելավմանը։
Մեր արժեքներն են`
բարձր պատասխանատվությամբ մոտենալ բժշկական գործունեությանը, աշխատել արդյունավետ, պահպանել բժշկական էթիկայի կանոնները, հետևել բժիշկների, պացիենտի կարիքներին, կատարելագործել և կատարելագործվել։
Բիզնեսի ճշգրիտ վարման շնորհիվ, մեր թիմը փորձում է լավագույնս օգտակար լինել պացիենտներին, ապահովելով արդյունավետ և հուսալի բժշկական մոտեցումներ, բարձորակ սպասարկում։
Համագործակցություն`
Մենք սերտ համագործակցում ենք ինչպես հայաստանյան՝ «Ռոսգոսստրախ-Արմենիա», այնպես էլ միջազգային «Cigna Global Health Insurance» ապահովագրական ընկերությունների, ինչպես նաև «Գարանտ Ասիստանս ՍՊԸ», «AP Companies Global Solutions LTD» աջակցող ընկերությունների հետ։
Սիրով սպասում ենք ձեզ «Վիտա Լոնգա» բժշկական կենտրոնում:
Վստահե’ք մեզ և ապրե’ք առանց ցավի
ք. Երևան, Լենինգրադյան փող. 4/9