Բիովերականգնումը ժամանակակից բուժական մեթոդ է՝ ուղղված դեմքի մաշկի որակի և արտաքին տեսքի բարելավմանը։ Մեթոդի հիմքում ընկած է ցածր խտության հիալուրոնաթթվի հիմքով նյութի բազմակի ներարկումները դեպի մաշկ։ Մեթոդի արդյունավետությունը պայմանավորված է մաշկի խորքային շերտերում ակտիվ բաղադրիչների ներթափանցմամբ։ Միկրոներարկումները ձևավորում են միկրովնասվածքներ, որի հետևանքով սկսվում է հյուսվածքների ինքնավերականգնման գործընթացը: Արդյունքում սկսվում է էլաստինի և կոլագենի ինտենսիվ արտադրություն, մաշկը խոնավանում է, կնճիռները հարթվում, ծերացման գործընթացը դանդաղում է: Միջամտությունը կարելի է կատարել դեմքի, պարանոցի, լանջաբացվածքի շրջանում։
Մեթոդը թույլ է տալիս՝
◆ վերականգնել մաշկի խոնավության հավասարակշռումը,
◆ շտկել մանր կնճիռները,
◆ հարթեցնել մաշկը,
◆ պայքարել պիգմենտային բծերի դեմ,
◆ լավացնել մաշկի գույնը և որակը,
◆ նվազեցնել ազատ ռադիկալների քանակը,
◆ դանդաղացնել ծերացման գործընթացը:
Հակացուցումներ՝
◆ անհատական անտանելիություն նյութի բաղադրիչների նկատմամբ,
◆ արյան համակարգի հիվանդություններ, արյունահոսություն,
արյան մակարդելիությունը պակասեցնող դեղամիջոցների ընդունում,
◆ բորբոքային պրոցեսի առակայություն ներարկման հատվածում
(ակնե, դերմատիտ, պսորիազ, հերպես և այլն),
◆ սոմատիկ հիվանդություններ սրացման շրջանում,
◆ հղիություն և կրծքով կերակրում,
◆ չարորակ նորագոյացություններ։
Ցանկալի արդյունքին հասնելու համար խորհուրդ է տրվում կատարել 3-4 միջամտություն՝ 2-3 շաբաթ ընդմիջմամբ: Արդյունքի տևողությունը անհատական է՝ ավելի քան 6 ամիս։
«Վիտա Լոնգա» բժշկական կենտրոնը առաջարկում է բժիշկ-կոսմետոլոգի անվճար խորհրդատվություն։ Միջամտությունից առաջ պացիենտին տրվում է տեղեկացված համաձայնագիր, որտեղ նկարագրված են տեղեկություններ միջամտության, ներարկվող նյութի մասին։