Լազերային թերապիան լազերային ճառագայթի բուժական օգտագործումն է։
Հիլթերապիա – բարձր ինտենսիվության լազերային թերապիա
Հիլթերապիան անցավ, ոչ ինվազիվ բուժման մեթոդ է, որն ունի ոչ միայն ցավազրկող, այլ նաև հակաբորբոքային և հակաայտուցային ազդեցություն։ Այն նպաստում է հյուսվածքների վերականգնմանը, բուժում է մակերեսային, ինչպես նաև խորը պաթոլոգիական պրոցեսներ։
Ճառագայթման բարձր ինտենսիվությամբ (մինչև 15000 Վտ/սմ2), բարձր հզորությամբ (1-3 կՎտ), լազերային ճառագայթման իմպուլսով (1064 նմ ալիքի երկարությամբ) օժտված հիլթերապիան թույլ է տալիս բացարձակ անվտանգ և մեծ արդյունավետությամբ ազդել խորանիստ հյուսվածքների վրա՝ բուժելով նույնիսկ քրոնիկ հիվանդությունները։
Իմպուլսների կրկնման հախաճականության և տևողության իդեալական վերահսկման շնորհիվ, հիլթերապիան երաշխավորում է բացարձակ անվտանգ և արդյունավետ թերապիա։
Ինչու՞ ընտրել ՀԻԼԹԵՐԱՊԻԱՆ
◆ Թերապիայի առաջին իսկ սեանսից ցավային սինդրոմի զգալի նվազում
◆ Բացարձակ անվտանգ, անցավ և ոչ ինվազիվ թերապիա
◆ Հիլթերապիան միաժամանակ տալիս է 3 ազդեցություն․
◆ ֆոտոքիմիական ազդեցության շնորհիվ հիմնական բիոքիմիական ռեակցիաները ավելի արագ են կատարվում։ Հեշտ հասանելի էներգիան արագ կլանվում է պաթոլոգիկ պրոցեսների հետևանքով շեղված մետաբոլիկ սուբստրատների կողմից։
◆ ֆոտոթերմիկ ազդեցություն-անվտանգ և վերահսկելի բարձրացվում է ջերմաստիճանը և ճնշումը։ Ուժեղանում է օգտակար շրջանառության ազդեցությունը, որն իր հերթին խթանում է վնասված հատվածներում վերականգնողական պրոցեսները, թթվածնի և սննդարար նյութերի կլանումը։ Այսպիսով, ստեղծվում է լավագույն պայմաններ պաթոլոգիաների արագ բուժման համար։
◆ ֆոտոմեխանիկական ազդեցություն-առաջացնում են ճնշման ալիքներ, որոնք խթանում են խորը հյուսվածքներում ավշի արտահոսքը։ Այս խորը մերսումը նպաստում է հավաքված հեղուկի արագ ներծծմանը, հանելով ցավի զգացողությունը
Մեթոդը հաստատված է FDA- ի կողմից
Ունի՝
◆ ցավազրկող ազդեցություն
◆ հակաբորբոքային ազդեցություն
◆ հակաայտուցային ազդեցություն
Բարձր (պիկային) ինտենսիվության բազմաալիքային լազերային թերապիա
Այս մեթոդը թույլ է տալիս աշխատել միաժամանակ երկու երկարության ալիքների (808 և 905 նմ) վրա և միաժամանակ երկու ռեժիմներով (շարունակական և իմպուլսային)։ Այս ամենը թույլ է տալիս ցանկալի արդյունքի հնարավորինս արագ դրսևորմանը։
Առանձնահատկությունները՝
◆ Արդյունավետ հակաբորբոքային դրսևորում
◆ Արագ ցավազրկում
◆ Ֆոտոմեխանիկական ազդեցություն
◆ Ծայրամասային միկրոշրջանառության ֆունկցիոնալ վերականգնում։
Լազերային թերապիայի ցուցումներն են՝
◆ Արթրոզ և աճառների դեգեներատիվ պրոցեսներ
◆ Բուրսիտներ,արթրիտներ, կապսուլիտներ, էպիկոնդիլիտներ, սինովիտներ
◆ Այտուցներ և հեմատոմաներ
◆ Աբդուկտոր համախտանիշ
◆ Մկանային ցավեր և ցնցումներ
◆ Մկաններում արյան հոսքի լավացում, մկանների թուլություն
◆ Ջլային ախտահարումներ (ջլերի ձգում, տրավմա, տենդինիտներ,
պերտենդինիտներ, տենոսինովիտներ, ներբանային ֆասցիտ)։
Հակացուցումներ՝
◆ արյան մակարդման հետ կապված խնդիրներ
◆ օրգան համակարգերի հիվանդություններ՝ երրորդ աստիճանի բարդության
(լյարդային, թոքային, երիկամային)
◆ չարորակ նորագոյացություններ
◆ կարդիոսիմուլյատորի առկայություն
◆ կախեքսիա
◆ տենդ
◆ հղիություն
◆ բարորակ նորագոյացություններ ճառագայթման գոտում
◆ անհատական անտանելիություն գործոնի նկատմամբ





