ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱ

Գինեկոլոգը զբաղվում է կանանց սեռական և  վերարտադրողական  առողջության պահպանմամբ, բարելավմամբ և բուժմամբ։

«Վիտա Լոնգա»  բժշկական կենտրոնն առաջարկում է գինեկոլոգի խորհրդատվական և բուժման ծառայություններ։

Դիմեք գինեկոլոգի, եթե …

◆ Արդեն 14 տարեկան եք, սակայն սեռահասունության նշաններ չունեք։

◆ Արդեն 16 տարեկան եք և դաշտան չեք տեսնում։

◆ Ձեր դաշտանը խիստ ցավոտ է կամ ունեք ցավեր կոնքի շրջանում։

◆ Ձեր դաշտանը շատ առատ է, ոչ սովորական կամ տևում է 1 շաբաթից երկար։

◆ Ունեք քոր, կարմրություն, այրոցի զգացում, տհաճ հոտ, օտար մարմնի զգացողություն, որևէ գոյացություն կամ դիսկոմֆորտ սեռական օրգանների շրջանում։

◆ Կասկածում եք, որ հղի եք։

◆ Ունեք դաշտանի բացակայություն վերջին 3 ամիսների ընթացքում և համոզված եք, որ հղի չեք։

◆ Կարիք ունեք քննարկելու և ավելի տեղեկացված լինելու անվտանգ սեքսի մասին։

◆ Արդեն 1,5 – 2 տարի է, ինչ դաշտան եք տեսնում, սակայն այն դեռևս անկանոն է։

◆ Ունեք հաճախակի, ցավոտ, այրոցի զգացումով ուղեկցվող միզարձակումներ։

◆ Առկա է ինտիմ գոտու վնասում։

◆ Ունեցել եք չպաշտպանված սեռական հարաբերություն։

◆ Կասկածում եք, որ ունեք սեռական ճանապարհով փոխանցվող վարակ։

◆ Ունեք արյունային արտադրություն, որը դիտվում է դաշտանից դուրս, սեռական հարաբերության ժամանակ կամ հետո։

Եռական հարաբերությունը հիմնականում ցավոտ է։

◆ Ունեք հարցեր հակաբեղմնավորիչ միջոցների, ինտիմ հիգիենայի մասին։

◆ Վաղուց արդեն կրծքով չեք կերակրում կամ երբևէ չեք ունեցել հղիություն, սակայն ունեք կաթնային կամ այլ բնույթի արտադրություն կրծքագեղձից։

◆ 35 տարեկանից փոքր եք և արդեն 1 տարի է, ինչ ապրում եք չպաշտպանված կանոնավոր սեռական կյանքով, սակայն հղիություն չի դիտվում (35-ից բարձրի դեպքում՝ 6 ամիս)։

◆ Նկատել եք դեմքի մաշկի, գլխամաշկի յուղոտություն, մազաթափություն, իսկ մարմնի տարբեր մասերին մազերի հավելյալ աճ կամ արդեն եղած մազերի հաստացում, ակնե դեմքին, կրծքավանդակին, մեջքին և այդ ամենն ուղեկցվում են դաշտանային ցիկլի խախտումներով։

Ունենում եք մեզի արտահոսք ծիծաղի, հազի, փռշտոցի, ցատկի, մարմնի դիրքի փոփոխության և ծանրություն բարձրացնելու ժամանակ։

Ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել հիվանդությունները։ Ուստի ժամանակին դիմեք խորհրդատվության, ստացեք  գրագետ տեղեկատվություն ձեր առողջության մասին՝ անհրաժեշտության դեպքում նաև բուժում, և բարելավեք ձեր կյանքի որակը։

 

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՆԱՑՈՒՑԱԿ

Գինեկոլոգիա