ՈՒլտրաձայնային հետազոտությունը ոչ ինվազիվ, լիովին անցավ, անհամեմատ արագ և ինֆորմատիվ հետազոտություններից է։ Այն ապահովում է պատկերի հստակություն և դետալիզացիա մոտակա մակերեսային և հեռակա ավելի խորը հատվածներում, ունի մինչև 50 սմ ներթափանցում, որն էլ հնարավորություն է տալիս հեշտությամբ սկանավորել ցանկացած պացիենտի՝ անկախ կառուցվածքային առանձնահատկություններից։
Մազանոթային սկանավորման տեխնոլոգիայի շնորհիվ հնարավոր է գնահատել մազանոթների հոսքը, կատարել նեոպլազիաների տարբերակիչ ախտորոշում՝ հստակ մազանոթային ցանցի պատկերավորման շնորհիվ։ ՈՒլտրաձայնային հետազոտությունը /սոնոգրաֆիա/ լայնորեն կիրառվում է տարբեր օրգան-համակարգերի հիվանդությունների ախտորոշման ժամանակ:
▪︎ Որովայնի խոռոչի ՈւՁՀ
▪︎ Փոքր կոնքի ՈւՁՀ
▪︎ Կրծքագեղձերի ՈւՁՀ
▪︎ Վահանաձև գեղձի ՈւՁՀ
▪︎ Միզասեռական համակագի ՈՒՁՀ
▪︎ Հոդերի ՈւՁՀ
▪︎ Լիմֆատիկ համակարգի ՈՒՁՀ
▪︎ Վերին/ստորին վերջույթների անոթների դուպլեքս
▪︎ Պարանոցի անոթների դուպլեքս
▪︎ Փափուկ հյուսվածքների ՈՒՁՀ
▪︎ Էխոսրտագրություն





