«Վիտա Լոնգա» բժշկական կենտրոնում արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում գործում է նյարդաբանական ծառայությունը։
Նյարդաբանական ծառայությունը ղեկավարում է հմուտ և փորձառու նյարդաբան, բժշկական գիտությունների թեկնածու Ավետիս Ենոքի Ավետիսյանը։
Հասանելի են հետևյալ ծառայությունները.
1․ Նյարդաբանի խորհրդատվություն և զննում
2․ Նյարդաբանական համախտանիշների, հիվանդությունների և այլ ախտաբանությունների դեպքում ի հայտ եկած նյարդաբանական խանգարումների ախտորոշում և կոնսերվատիվ բուժում, մասնավորապես՝
ՆՅԱՐԴԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇՆԵՐ
• Գլխապտույտ
• Գլխացավ
• Դեմենցիա
• Դիմային ցավ
• Հիպերկինեզներ
• Միզարձակության նեյրոգեն խանգարումներ
• Ներգանգային հիպերտենզիա
• Նիստագմ
• Չափավոր կոգնիտիվ խանգարումներ
• Պարկինսոնիզմ
• Վեգետատիվ դիստոնիա
• Ցավ
• Ցավ կրծքավանդակում
• Ցավ ողնաշարի գոտկա-սրբանային հատվածում
• Ցավ ողնաշարի կրծքային հատվածում
• Ցավ ողնաշարի պարանոցային հատվածում
• Ցավ ստորին վերջույթներում
• Ցավ վերին վերջույթներում
• Ցնցումներ
• Քայլքի խանգարումներ
• Քնի և արթմնիության խանգարումներ
• Օֆթալմոպլեգիա
ՆՅԱՐԴԱԲԱՆԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• Ալցհեյմերի հիվանդություն
• Բարորակ՝ իդիոպաթիկ ներգանգային հիպերտենզիա
• Դիմային նյարդի նեյրոպաթիա
• Եռարմատ նյարդի նևրալգիա
• Էպիլեպսիա
• Էսենցիալ դող
• Կլաստերային՝ փնջային, խրձային գլխացավ
• Կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ
• Կոմպրեսիոն նեյրոպաթիաներ
• Հիդրոցեֆալիա
• Միասթենիա
• Միգրեն
• Միոպաթիաներ
• Ողնուղեղային ամիոտրոֆիաներ
• Ողնուղեղի հիվանդություններ
• Ուղեղիկային ատաքիսա
• Պարկինսոնի հիվանդություն
• Պլեքսոպաթիաներ
• Պոլինեյրոպաթիաներ
• Տուրետտի համախտնաիշ
• Ցրված սկլերոզ
• Քրոնիկ հոգնածության համախտանիշ