Ժամանակակից կոսմետոլոգիայի նվաճումներից են արդյունավետ, արագ և որակյալ միջամտությունները, որոնք ունեն խթանող ազդեցություն էպիդերմիսի և դերմայի վերականգնման և վերափոխման պրոցեսների վրա։
Մաշկափոխանակումը մաշկի շերտերի վերահսկելի «վնասման» միջամտություն է, որի ազդեցության խորությունը կախված է օգտագործվող նյութերի բաղադրությունից, ներծծման հատկությունից։
Փիլինգները ունեն ակնհայտ առավելություն մաշկի վերականգնման և վերափոխման գործընթացում։
Ցուցումներ՝
◆ պրոբլեմատիկ մաշկ (կորյակներ, հետ-ակնե, կոմեդոններ),
◆ ատրոֆիկ սպիներ, ներաճած մազեր,
◆ լայնացած ծակոտեն, յուղոտ մաշկ,
◆ մաշկի անհարթություններ, թոշնած երանգ,
◆ պիգմենտային բծեր,
◆ մաշկի առաձգականության կորուստ,
◆ ֆոտոծերացում՝ ուլտրամանուշակագույն ինտենսիվ ճառագայթման հետևանքով,
◆ մանր կնճիռներ, տարիքային այլ փոփոխություններ:
Հակացուցումներ՝
◆ կելոիդների, հիպերտրոֆիկ սպիների առաջացման հակվածություն,
◆ վերքերի ուշ լավացման հակվածություն,
◆ անհատական անտանելիություն նյութի բաղադրիչների նկատմամբ,
◆ արտահայտված կուպերոզ,
◆ հերպես,
◆ մաշկի բորբոքային պրոցեսներ,
◆ այրվածքներ, թարախային գոյացություններ, բաց վերքեր,
◆ վիրուսային հիվանդություններ,
◆ IV-VI ֆոտոտիպ ըստ Ֆիցպատրիկի,
◆ չարորակ նորագոյացություններ:
«Վիտա Լոնգա» բժշկական կենտրոնում կատարվող մաշկափոխանակման միջամտությունները անվտանգ են, ունեն բազմակողմանի, կանխատեսելի և տեսանելի արդյունք։