Электрокардиография

Էլեկտրոսրտագրություն (էՍԳ) սրտի էլեկտրական ակտիվության գրանցումն է:

Էլեկտրոսրտագրությունը լիովին անվտանգ, ոչ ինվազիվ, արագ և ինֆորմատիվ հետազոտություն է։

Ցուցված է կատարել ԷՍԳ, եթե ունեք՝

  • սրտի ռիթմի խանգարումներ, սրտխփոց,
  • արտահայտված ցավեր կրծքավանդակում (սեղմող, այրող ցավեր, դիսկոմֆորտ),
  • շնչարգելություն, հևոց,
  • զարկերակային ճնշման տատանումներ,
  • մշտական գլխապտույտներ, ուշագնացություն,
  • դյուրհոգնելիություն,
  • տարած Covid-19-ից հետո կրծքավանդակում առկա գանգատներ կամ վերոնշյալ գանգատներից որևէ մեկը։