ՀԱՐՑ ԹԵՐԱՊԵՎՏԻՆ
Հոգնածությու՞ն, քնկոտությու՞ն, դյուրագրգիռ վիճա՞կ
Եթե դուք տևական ժամանակ ունեք հոգնածության զգացողություն, քնկոտ եք, դյուրագրգիռ և այլն, ապա պետք է անհապաղ դիմել բժշկի, քանի որ պատճառները կարող են լինել բազմազան (քրոնիկ հոգնածության համախտանիշ, կամ որևէ օրգանական պաթոլոգիայի դրսևորում), և միայն մասնագետի գրագետ մոտեցման (անամնեզի հավաքում, լաբորատոր և գործիքային հետազոտությունների համադրում) շնորհիվ կարելի է պարզել պատճառը և նշանակել բուժում, որն ուղղված կլինի պատճառի վերացմանը։ Պետք է միշտ հիշել, որ յուրաքանչյուր դեպք պահանջում է անհատական մոտեցում, և երբեք պետք չէ հիմնվել այլ օրինակների վրա ու զբաղվել ինքնաբուժությամբ։
Ունեմ հաճախակի գլխացավեր, որոնց դեպքում միշտ օգնում են ցավազրկողները։ Պետք է արդյո՞ք դիմել բժշկի, եթե այո, ապա ո՞ր մասնագետին։
Գլխացավերը երկրագնդի վրա գոյություն ունեցող առողջական խնդիրներից ամենա տարածվածներից են։ Պատճառները կարող են լինել բազմաթիվ (սթրեսներ, գերլարվածություն, տարբեր ինֆեկցիոն հիվանդություններ, բորբոքային պրոցեսներ, գլխուղեղի օրգանական հիվանդություններ, սննդային անտանելիություն և այլն)։ Ցավի պարբերական կրկնումները վկայում են օրգանիզմում քրոնիկ խնդիրների առկայության մասին։ Եվ անկախ այն բանից, թե ցավն անցնում է անալգետիկների (ցավազրկողներ) կիրառումից թե ոչ, միևնույն է ճիշտ ախտորոշման և բուժման համար, անհրաժեշտ է դիմել բժշկի։ Սկզբում անհրաժեշտ է դիմել նյարդաբանի կամ թերապևտի, ում կողմից էլ կկազմակերպվի հետագա ախտորոշումն ու բուժումը, կամ կարիքի դեպքում կուղեգրվի այլ մասնագետի խորհրդատվության։
Եթե ունեմ ցավեր աջ թուլակողում, ինչի՞ մասին կարելի է մտածել։
Եթե ունեք ցավեր աջ թուլակողում, ապա անհապաղ պետք է դիմել թերապևտին, ով էլ՝ օբյեկտիվ զննման, անամնեստիկ տվյալների, լաբորատոր և գործիքային հետազոտությունների արդյունքերի վրա հիմնվելով, կկարողանա ճիշտ ախտորոշել և գրագետ կազմակերպել ձեր հետագա բուժումը։ Առաջին հերթին պետք է հասկանալ ցավի բնույթը (ծակոց, բութ ցավեր, ծանրության, ճնշման զգացողություն և այլն), քանի որ տարբեր հիվանդությունների (լյարդի, լեղապարկի, ենթաստամոքսային գեղձի, ստամոքսի, աղիների հիվանդություններ, ողնաշարի կրծքային հատվածի օստեոխոնդրոզ, միջկողային նևրալգիաներ և այլն ) ժամանակ ցավի բնույթն էապես տարբերվում է ։ Նման դեպքերում երբեք պետք չէ ընդունել ցավը հանգստացնող պրեպարատներ, և տանը նստած սպասել խնդրի լուծմանը։ Ձեր և բժշկի ճիշտ համագործակցությունը կարող է կանխել անցանկալի բարդությունների առաջացումը։
Վիտամինների, բիոակտիվ հավելումների ընդունումը կարո՞ղ է վնաասակար լինել
Վիտամինները կենսակար կարևորության օրգանական միացություններ են, որոնց պակասի դեպքում կարող են առաջանալ դրանց դեֆիցիտով կամ անբավարարությամբ պայմանավորված մի շարք հիվանդություններ, իսկ ֆիզիոլոգիական պահանաջը գերազանցող չափաբաժնից ավել դրանց ընդունման դեպքերում կարող են ի հայտ գալ անցանկալի կողմնակի երևույթներ և ախտաբանական խանգարումներ։ Հետևաբար ցանկալի չէ առանց բժշկի հետ խորհրդակցելու տարատեսակ վիտամինային կեմպլեքսներ ընդունել։ Ինչ վերաբերվում է БАД-երին (բիոակտիվ հավելումներ) ոչ թե հիվանդությունների բուժման հրաշագործ միջոցներ են, այլ սնունդ-կախյալ և էկոլոգիապես պայմանավորված հիվանդությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումների անեմօրյա բաղադրիչ։ БАД-երը դարձել են ժամանակակից կյանքի կարևորագույն էլեմենտը, բայց որպեսզի դուք չվնասեք ձեր առողջությանը, հարկավոր է դրանք ընդունել մասնագետների հետ խորհրդակցելուց հետո։
Ի՞նչ անել հարբուխի ժամանակ
Հարբուխը, դա քթի լորձաթաղանթի բորբոքումն է, որն ուղեկցվում է փռշտոցներով և լորձաթաղանթային արտադրությամբ։ Այս դեպքում բուժումն ուղղված է ախտանիշների վերացմանը (սիմպտոմատիկ բուժում)։ Շատ կարևոր է անձնական հիգիենայի պահպանումը, ինչպես բուժական, այնպես էլ պրոֆիլակտիկ նպատակներով։ Անհրաժեշտ է ընդունել մեծ քանակությամբ գոլ հեղուկներ, ջերմիջեցնողներ (եթե ջերմությունը բարձր է 380C-ից), վիտամիններով հարուստ, դյուրամարս սնունդ և սահմանել անկողնային ռեժիմ։ Եթե այդ ամենի կիրառումից ախտանիշները 3-5 օրվա ընթացքում չեն թեթևանում, ապա անպայման դիմել ընտանեկան բժշկին կամ թերապևտին՝ հետագա բարդություններից խուսափելու համար։ Երբեք առանց բժշկի նշանակման չօգտագործել հակավիրուսային կամ հակաբակտերիալ պրեպարատներ, որովհետև միայն օբյեկտիվ տվյալների գնահատման արդյունքում մասնագետը կարող է որոշել բուժման տակտիկան, այլապես որոշակի խմբերի դեղորայքների անտեղի կիրառումը կարող է ոչ թե օգնել, այլ վնաս հասցնել ձեր առողջությանը։
ՀԱՐՑ ՍԵՔՍԱՊԱԹՈԼՈԳԻՆ
Կարելի է արդյո՞ք բուժել կանանց սեռական ցանկության նվազումը կամ բացակայությունը։
Այս հարցը շատ ծավալուն է։ Անդրադառնանք հիմնական դրդապատճառներին՝
▪ սեռական աններդաշնակություններ
▪ հոգեկան և հոգեբանանական խնդիրներ
▪ զուգընկերոջ առողջական խնդիրներ
▪ կանանց հորմոնալ խախտումներ
▪ գինեկոլոգիական հիվանդություններ
▪ նյարդաբանական խախտումներ
▪ սեռական ոչ լիարժեք զարգացում
▪ ոչ լիարժեք գիտելիքներ և նորմայի պատկերացում
▪ սեռական բնածին ուժգնության թույլ զարգացում և այլ գոծոններ
Նման խնդիրների առկայության դեպքում պետք է դիմել մասնագետին և հետազոտվել։ Բուժման տարբերակները տարբեր են՝ դեղորայքային, հոգեթերապիա, սեքս-թրեյնինգ, ֆիզիոթերապիա, զույգային աշխատանք և այլ բուժիչ ու կանխարգելիչ աշխատանքներ։ Բուժման տևողությունը՝ 1-3 ամիս։
Ավելորդ քաշը կարո՞ղ է ազդել սեքսուալ ակտիվության վրա
Արական և իգական սեռերի ֆիզիոլոգիական տարբերությունը բերում է ավելորդ քաշի ազդեցության յուրահատկությունների։ Պատճառները կարող են լինել՝ շաքարային դիաբետ, մետաբոլիկ համախտանիշ, հիպոթիրեոզ, մակերիկամի որոշ խախտումներ, հիպոդինամիա, անկանոն, ոչ առողջ սննդակարգ և այլն։ Ավելորդ քաշը նպաստում է սրտանոթային հիվանդությունների առաջացմանը և իհարկե թույլ չի տալիս ավելի ինտենսիվ և զանազան դիրքերով սեռական մոտեցումների։ Բոլոր գիրացած անձնավորությունների մոտ նկատվում է սեռական հորմոնների նվազում և ի հետևանք դրան նվազում են սեռական ցանկությունը, սեքսի քանակական և որակական պարամետրները՝ ավելի անորակ էրեկցիա, սերմնաժայթքման խախտումներ, հեշտանքի խամրում և բացակայություն։ Եթե ձեզ անհանգստացնում են նշված գանգատները՝ դիմեք մեզ և մենք կոգնենք։
Վաղաժամ սերմնաժայթքում
Վաղաժամ սերմնաժայթքման դրդապատճառների կարող են լինել՝ ի ծնե զարգացած սերմնաժայթքման կենտրոնների աշխատանք, շագանակագեղձի և միզուկի հետին հատվածի քրոնիկական բորբոքումներ, ողնաշարի գոտկային հատվածի որոշակի խախտումներ, որոշ նևրոզների և դեպրեսիաների ուղեկցող գանգատ, որոշ հորմոնալ խախտումներ, երկարատև սեռադադարներից հետո զարգացած խնդիրներ (փոքր կոնքի արյան շրջանարության խախտումներ և սեռական կենտրոնների գերգրգռվածություն) և հարաբերական արագացումներ կապված կնոջ հետ աններդաշնակության երևույթների հետ։ Այս ամբողջը հասկանալու և օգնելու համար պացիենտի այցելությունը պարտադիր է։ Բոլոր դեպքերում մենք կապահովենք առաջընթաց՝ բուժման ժամանակակից մեթոդներով։ Կախված խնդիրներից, բուժման մեթոդները և տևողությունները տարբեր են։
Ի՞նչի հետևանքով կարող է առաջանալ ոչ լիարժեք էրեկցիան
Ոչ լիարժեք էրեկցիայի առաջացման պատճառները հետևյալն են՝ առնանդամի և փոքր կոնքի զարկերակային և երակային անոթային խախտումները, նյարդային խախտումները, հոգեկան և հոգեբանական խախտումնեըր, միզասեռական օրգանների քրոնիկ բորբոքային պրոցեսները, անդրոգենային դեֆիցիտը, շաքարային դիաբետը, վահանաձև գեղձի ֆունկցիայի բարձրացումը կամ իջեցումը, մակերիկամների ոչ լիարժեք աշխատանքը, հիպոֆիզար խնդիրները, սեռական աններդաշնակությունները, նյութափոխության խախտումները, որոշ քրոնիկ հիվանդությունները ( լյարդի , երիկամների ) և այլ բազմաթիվ խնդիրներ։ Բոլոր այս խնդիրները նույնանման չեն լուծվում, ուստի կարևոր է սկզբում ճիշտ ախտորոշել, և հետո ընտրել բուժման եղանակները։
Եթե նկատվում են էրեկտիլ խախտումներ, ապա դա նշանակում է, որ օրգանիզմում ինչ որ համակարգ լավ չի գործում և հետաձգելով այցը համապատասխան մասնագետի մոտ ավելի է բարդանում խնդրի լուծման հետագա արդյունավետությունը։