Electrocardiography

Էլեկտրոսրտագրություն (էՍԳ) սրտի էլեկտրական ակտիվության գրանցումն է:

Էլեկտրոսրտագրությունը լիովին անվտանգ, ոչ ինվազիվ, արագ և ինֆորմատիվ հետազոտություն է։

Ցուցված է կատարել ԷՍԳ, եթե ունեք՝

🔹սրտի ռիթմի խանգարումներ, սրտխփոց,
🔹արտահայտված ցավեր կրծքավանդակում (սեղմող, այրող ցավեր, դիսկոմֆորտ),
🔹շնչարգելություն, հևոց,
🔹զարկերակային ճնշման տատանումներ,
🔹մշտական գլխապտույտներ, ուշագնացություն,
🔹դյուրհոգնելիություն,
🔹տարած Covid-19-ից հետո կրծքավանդակում առկա գանգատներ կամ վերոնշյալ գանգատներից որևէ մեկը։