«Վիտա Լոնգա» բժշկական կենտրոնում արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում գործում է ռևմատոլոգի ծառայությունը։
Դիմեք ռևմատոլոգի խորհրդատվության, եթե ունեք՝
• Հոդացավեր կամ հոդերի շրջանում այտուց
• Առավոտյան հոդերի կարկամություն
• Մկանային ցավեր
• Մաշկի ցանավորում, որն ուղեկցվում է մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ
• Հոդային խնդիր, որն ուղեկցվում է քրոնիկ հոգնածության զգացողությամբ։
Մեզ մոտ կատարվում են՝
• Հոդային հիվանդությունների համալիր ախտորոշում
• Ուլտրաձայնային հետազոտություն
• Բուժման անհատական պլանի մշակում՝ պարբերական խորհրդատվություններ և դինամիկ հսկողություն