Շաքարային Դիաբետ – ի՞նչ է առաջարկում ֆիզիոթերապիան

Շաքարային դիաբետով հիվանդների մոտ ֆիզիոթերապևտիկ միջամտությունները նպաստում են ենթաստամոքսային գեղձի և լյարդի ֆունկցիոնալ վիճակի կարգավորմանը, կանխարգելում են հնարավոր բարդությունների առաջացումը։

Շաքարային Դիաբետ և ֆիզիոթերապիա Բուժման այս մեթոդները դրական ազդեցություն են ունենում ընդհանուր իմունային համակարգի վրա, բարձրացնում են օրգանիզմի կենսական ակտիվությունը և բարելավում են կյանքի որակը։
Ֆիզիոթերապևտիկ միջամտությունները ցուցված են թեթև և միջին ծանրության շաքարային դիաբետով հիվանդներին։

Կիրառվում են հետևյալ ֆիզիոթերապևտիկ միջամտությունները՝
 Էլեկտրաթերապիա
էլեկտրոֆորեզ – խթանում է ենթաստամոքսային գեղձի ներզատիչ ֆունկցիան, էնդոկրին համակարգում կարգավորում է նյարդահումորալ խանգարումները։
իմպուլսային թերապիա – լավացնում է օրգանիզմի բջիջների կողմից գլյուկոզայի յուրացումը, նվազեցնում է ցավային համախտանիշը։
 Ուլտրաձայնային թերապիա- ակտիվացնում է ինսուլինի սեկրեցիան։
Մագնիսաթերապիա – օժտված է իմունոխթանիչ, ցավազրկող և սնուցումը կարգավորող ազդեցություններով։
Լազերային թերապիա – թողնում է ցավազրկող, հակաայտուցային և վերջույթների սնուցումը կարգավորող ազդեցություն։

Միջամտությունների համադրումը և թերապևտիկ կուրսի տևողությունը որոշվում է բժիշկի կողմից՝ յուրաքանչյուր պացիենտի համար անհատական, հաշվի առնելով շաքարային դիաբետի ծանրության աստիճանը, օրգանիզմի վիճակը, բարդությունների առկայությունը։

17․07․2020թ․

Ֆիզիոթերապևտ՝  Կորյուն Վահանյան