Echocardiography

Էխոսրտագրությունը սրտի ուլտրաձայնային հետազոտությունն է, որը թույլ է տալիս գնահատել
🔹սրտամկանը,
🔹խոռոչների չափերը,
🔹աորտայի չափը,
🔹սրտում առկա գոյացությունները (բարորակ կամ չարորակ),
🔹թրոմբները,
ինչպես նաև`
🔹սրտապարկում արտահայտված հեղուկի քանակությունը:

Այս մեթոդը հնարավորություն է տալիս իրական ժամանակում ուսումնասիրել սրտի աշխատանքը, գնահատել փականների արագությունները և փականային հետհոսքերը:

Պարտադիր է կատարել էխոսրտագրություն, եթե ունեք ՝

🔸ցավեր հետկրծոսկրային հատվածում և/կամ թիկունքում,
🔸սրտի աշխատանքի ընդհատման զգացում,
🔸բարձր զարկերակային ճնշում,
🔸շնչահեղձություն, հևոց, ոտքերի այտուց,
🔸ինչպես նաև ԷՍԳ-ում (էլեկտրասրտագրություն) առկա սպեցիֆիկ և ոչ սպեցիֆիկ փոփոխություններ: