Էսթետիկ բժշկությունը բժշկական գործառույթ է, որն ուղղված է մարդու արտաքին տեսքի շտկմանը, մաշկի որակի բարելավմանը։ Այն իր մեջ ներառում է զանազան ապարատային մեթոդներ, բարձրորակ կոսմետիկ նյութեր, դեղորայքային բուժումներ, որոնք հիմնվելով ժամանակակից ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների վրա, թույլ են տալիս նվազեցնել մաշկի տարիքային փոփոխությունները, պահպանել մաշկի առողջ և երիտասարդ տեսքը։
«Վիտա Լոնգա» բժշկական կենտրոնը առաջարկում է էսթետիկ բժշկական ծառայությունների լայն ընտրանի՝
◆ Ծավալային ուրվագծային պլաստիկա
◆ Հիալուրոնային թթվի հիմքով ներարկումներ
◆ Սպիների բուժում
◆ Պապիլոմաների հեռացում
«Վիտա Լոնգա» բժշկական կենտրոնի փորձառու, արհեստավարժ մասնագետները ձեզ կօգնեն ընտրելու ձեր տարիքին և առկա խնդիրներին համապատասխան միջամտություններ, որոնց բուժման արդյունքում կունենաք երիտասարդ, առողջ և խնամված մաշկ։